Նախագահություն

«Համահայկական կոնգրեսի» նախագահի լիազորություններն ըստ կանոնադրության.

Գլուխ 8. Նախագահը.

  • առանց  լիազորագրի  ներկայացնում  է  կազմակերպությունը  պետական  մարմիններում  և  այլ  կազմակերպություններում,
  • ղեկավարում  է  խորհրդի  աշխատանքը,
  • նախագահում  է  կազմակերպության  համագումար  նիստերին,
  • հանդես  է  գալիս  հայտարարություններով  կազմակերպության  անունից,
  • բացում  և  փակում  է  հաշիվներ  բանկում,  իրականացնում  է  գործարքներ  կազմակերպության  անունից,  բանկային  փաստաթղթերի  վրա  ունի  առաջին  ստորագրության  իրավունք,
  • կնքում  է  պայմանագրեր  և  այլ  համաձայնություններ  կազմակերպության  անունից,
  • ներկայացնում  է  համագումարին  խորհրդի  անդամների  թեկնածուներ:

Նախագահն ընտրվում  է  համագումարի  կողմից  երկու  տարի  ժամկետով:  Թեկնածուն  համարվում  է  ընտրված,  եթե  նրա  օգտին  քվեարկել  է  կազմակերպության  անդամների  կեսից  ավելին:

«Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է քաղաքագետ Արմեն Բադալյանը:


Գլուխ  9.  Պատվավոր  նախագահությունը.

Կազմակերպության կողմից  Հայաստանի  տարբեր  վարչական  շրջաններում  գործունեությունը  ծավալելու  դեպքում,  տվյալ  կոնկրետ  վարչական  շրջանի  ղեկավարն  ի  պաշտոնե  համարվում  է  պատվավոր  նախագահության  անդամ:

Այլ երկրներում  գործունեություն  ծավալելու  դեպքում  տվյալ  երկրի  փաստացի  ղեկավարությունը  և  կոնկրետ  վարչական  շրջանի  ղեկավարը  հանդիսանում  է  կազմակերպության  պատվավոր  նախագահության  անդամ:

Պատվավոր նախագահության  անդամ  են  կարող  են  լինել  Հայկական  սփյուռքի  տարբեր  կառույցների  ներկայացուցիչներ  և  այլ  անձինք՝  համաձայն  խորհրդի  որոշման:

Պատվավոր նախագահության  ինստիտուտի  նպատակն  է  բարձրացնել  կազմակերպության  գործունեության  արդյունավետությունը  և  ընդլայնել  համագործակցային  դաշտը:

Պատվավոր նախագահության  գործունեությունն  օժանդակ  բնութ  է  կրում,  կոնկրետ  չափանիշներով  ու  ժամանակային  սահմանափակումներով  չի  համակարգվում,  իսկ  պատվավոր  նախագահության  որոշումները  զուտ  խորհրդատվական  բնույթ  են  կրում:

Պատվավոր նախագահությունը պաստախանատվություն  չի  կրում  կազմակերպության  ծավալած  գործունեության  համար: