Կանոնադրություն

Գրանցման ամսաթիվ 11.08.2014

Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական № 03Ա973422

Հարկ վճարողի հաշվառման համար 05541775 

Գլուխ  1.  Ընդհանուր  դրույթներ

1. «Համահայկական կոնգրես»  բարեգործական  հասարակական  կազմակերպությունը  (այսուհետ`  կազմակերպություն)  շահույթ  ստանալու  նպատակ  չհետապնդող  և  ստացված  շահույթը  մասնակիցների  միջև  չբաշխող  (ոչ  առևտրային)  կազմակերպության`  հասարակական  միավորման  տեսակ  է,  որը  հիմնված  է  անդամների  շահերի  ընդհանրության  վրա,  որի  նպատակները  շարադրված  են  սույն  կանոնադրության  մեջ:

2. Կազմակերպության գործունեության  սկզբունքներն  են  օրինականությունը,  հրապարակայնությունը,  անդամության  կամավորությունը,  անդամների  իրավահավասարությունը,  ինքնակառավարումը,  ղեկավարման  կոլեգիալությունը:

3. Կազմակերպությունը ՀՀ-ում  գործում  է  ՀՀ  սահմանադրության,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի,  «Հասարակական  կազմակերպությունների  մասին»  ՀՀ  օրենքի,  իրավական  այլ  ակտերի  և  սույն  կանոնադրության  հիման  վրա:

4. Կազմակերպությունը արտերկրում  գործում  է  տվյալ  երկրի  օրենսդրությանը  համահունչ  և  համաձայն  միջազգային  իրավունքի  նորմերի:

5. Կազմակերպությունն իրավաբանական  անձ  է,  կարող  է  իր  անունից  ձեռք  բերել  ու  իրականացնել  գույքային  և  անձնական  ոչ  գույքային  իրավունքներ,  կրել  պարտականություններ,  դատարանում  հանդես  գալ  որպես  հայցվոր  կամ  պատասխանող:  Կազմակերպությունն  ունի  ինքնուրույն  հաշվեկշիռ:

6. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ,  կազմակերպության  խորհրդանիշի  պատկերով  և  իր՝  հայերեն,  ռուսերեն  և  անգլերեն  անվանմամբ  կլոր  կնիք,  դրոշ,  ձևաթղթեր,  հուշամեդալներ,  անհատականացման  այլ  միջոցներ:

Գլուխ  2.  Անվանումը  և  գտնվելու  վայրը

1. Կազմակերպության անվանումն  է`

1.1.   հայերեն  լրիվ`  «Համահայկական  կոնգրես»  բարեգործական  հասարակական  կազմակերպություն,

1.2.  հայերեն  կրճատ՝  «Համահայկական  կոնգրես»  ՀԿ:

2. Կազմակերպության իրավաբանական  հասցեն  է  ՀՀ,  ք.  Գյումրի,  Վազգեն  Սարգսյան  փողոց,  հեռուստակենտրոն:

Գլուխ  3.  Խորհրդանիշն  ու  նկարագրությունը

panarmenian-trans1. Կազմակերպությունն ունի  խորհրդանիշ,  որի  նկարագրությունն  է.

1.1.   Պատկերված  է  երկնագունդը՝  ցամաքի  մոխրագույն  և  ջրային՝  կապույտ  գույներով,  երկրագունդը  խորհրդանշում  է  կազմակերպության  գործունեության  գլոբալ  բնույթը:

1.2.  Երկրագունդը  եզերված  է  երեք  մասից  բաղկացած  շրջանով,  որի  առանձին  մասերի,  գույներն  են  կարմիրը,  կապույտը  և  ծիրանագույնը,  դրանք  խորհրդանշում  են  կազմակերպության  ռազմավարական  առաքելությունները:

Գլուխ  4.  Գործունեության  առարկան  և  նպատակները

1. Կազմակերպության գործունեության  նպատակն  ու  խնդիրներն  առանձնացվում  են  առանձին  առաքելությունների  մեջ:  Կազմակերպություն  ունի  երեք  հիմնական  ռազմավարական  առաքելություններ՝  հայապահպանություն,  սոցիալական  բիզնես  ու  քաղաքացիական  վերահսկողություն:  Հիմնական  առաքելություններից  բացի  կարող  են  ձևավորվել  նաև  հարակից  առաքելություններ,  որոնց  ստեղծման  որոշումը  կայացվում  է  կազմակերպության  խորհրդի  կողմից:

2. «Հայապահպանություն» ռազմավարական  առաքելության  առանցքային  նպատակն  է  հայկական  ինքնության  ամրապնդումն  ու  պահպանումը,  հայոց  ավանդույթների,  նյութական  և  հոգևոր  արժեքների  պահպանումն  ու  զարգացումը,  հայոց  լեզվի,  հայոց  պատմության,  հայկական  մշակույթի  պահպանությունն  ու  զարգացումը,  ինչպես  նաև  Հայաստան-Սփյուռք  կապի  ամրապնդումը,  Հայոց  ցեղասպանության  ու  Արցախի  անկախության    միջազգային  ճանաչումը,  հայոց  պետականության  հզորացումը  և  համահայկական  շահերի  իրագործումը  Հայաստանում  և  այլ  երկրներում:

3. «Սոցիալականբիզնես»  ռազմավարական  առաքելության  առանցքային  նպատակն  է  Հայաստանում  և  Սփյուռքում  սոցիալական  արդարության  հաստատումը,  աղքատության  վերացումը,  աշխատատեղերի  ստեղծում,  նոր  ձեռներեցության  մշակույթի  և  բարեգործական  բիզնեսի  ձևավորումը  և  այլ  նմանատիպ  նպատակներ:  Սոցիալական  բիզնեսը  ենթադրում  է  թիրախային  գործունեություն  համահայկական  խնդիրների  լուծման  համար:  Այն  նաև  կազմակերպության  գործունեության  համար  ինքնուրույն  միջոցներ  ունենալու  գրավականն  է:

4. «Քաղաքացիական վերահսկողություն»  ռազմավարական  առաքելության  առանցքային  նպատակն  է    Հայաստանում  բարձրացնել  իշխանական  մարմինների  գործունեության  արդյունավետությունը,  ձևավորել  պատասխանատու  քաղաքացիական  մշակույթ,  ձևավորել  կայացած  քաղաքացիական  հասարակություն,  օժանդակել  ժողովրդավարության  և  մարդու  իրավունքների  կայացմանը:  Իսկ  Սփյուռքում  համաձայն  միջազգային  իրավունքի  նորմերի  և  մարդու  իրավունքների  սկզբունքների  ապահովել  հայության  իրավունքների  պաշտպանությունը:

5. Ռազմավարական առաքելության  նպատակներն  իրագործվում  են  Հայաստանում  և  Սփյուռքում՝  առանձին  ծրագրերի  միջոցով:

6. Կազմակերպության կարևորագույն նպատակն  է  համագործակցության՝  որպես  մարդկային  հասարակության  բարձրագույն  արժեքի  ամրապնդումը:  Կազմակերպությունը  համագործակցում  է  նմանատիպ  տեղական  կամ  միջազգային  կազմակերպությունների,  շահագրգիռ  պետական  մարմինների,  գերատեսչությունների,  հիմնարկ-ձեռնարկությունների,  հասարակական  կազմակերպությունների,  բարեգործական  ընկերությունների,  հիմնադրամների,  ընկերությունների  և  այլ  շահագրգիռ  անձանց  հետ:

7. Կազմակերպության բոլոր  միջոցները  և  հնարավորությունները,  ֆինանսական,  նյութական,  մարդկային  և  բարոյական  ռեսուրսները  ի  նպաստ  է  դնում  այն  ֆիզիկական  և  իրավաբանական  անձանց,  որոնց  նպատակները  և  գործողությունները  համապատասխանում  են  կազմակերպության  նպատակներին,

8. Կազմակերպում է միջոցառումներ  և  իրականացնում  տնտեսական  գործունեություն  առևտրային  կազմակերպություններ  ստեղծելու  կամ  դրանց    մասնակցելու  միջոցով`  նպատակ  ունենալով  ֆինանսավորել  կազմակերպության  նպատակների  իրականացմանն  ուղղված  գործողությունները,

9. Կազմակերպությունը կարող է  իրականացնել  սույն  կանոնադրությունից  բխող  և  ՀՀ  օրենսդրությամբ  բխող  այլ  գործունեություն:

Գլուխ  5.  Կառավարման  կարգը

1. Կազմակերպության կառավարումն  իրականացնում  են.

1.1.   համագումարը,

1.2.  խորհուրդը,

1.3.  նախագահը,

1.4.  պատվավոր  նախագահությունը:

Գլուխ  6.  Համագումարը

1. Կազմակերպության բարձրագույն  մարմինը  նրա  համագումարն  է,  որն  ունի  կազմակերպության  գործունեությանն  առնչվող  ցանկացած  հարցի  վերջնական  լուծման  վերաբերյալ  որոշում  ընդունելու  իրավունք:

2. Համագումարը կարող  է  լինել  հերթական  կամ  արտահերթ:

3. Հերթական համագումարը  հրավիրվում  է  երկու  տարին  մեկ  անգամ:

4. Անհրաժեշտության  դեպքում  կարող  է  հրավիրվել  արտահերթ  համագումար  կազմակերպության  1. անդամների  մեկ  երրորդի  պահանջով՝  խորհրդի  կողմից:

5. Համագումարի բացառիկ  իրավասությունն  է`

1.1.   կազմակերպության  կանոնադրությունում  փոփոխություններ  ու  լրացումներ  կատարումը  կամ  նոր  կանոնադրության  հաստատումը,

1.2.  կազմակերպության  գործունեության  և  գույքի  օգտագործման  հաշվետվությունների  հաստատումը,

1.3.  նախագահի  և  խորհրդի  անդամների  ընտրությունն  ու  նրանց    պաշտոնից  ազատումը,  կազմի  փոփոխումը  և  վաղաժամկետ  լիազորությունների  դադարեցումը,

1.4.  կազմակերպության  վերակազմակերպման  մասին  որոշման  ընդունումը,  գույքի  փոխանցման  ակտի  կամ  բաժանիչ  հաշվեկշռի  հաստատումը,

1.5.  կազմակերպության  լուծարման  մասին  որոշման  ընդունումը,

1.6.  կազմակերպության  գործունեության  նկատմամբ  վերահսկողության  իրականացումը:

6. Կազմակերպության բարձրագույն մարմինը  չի  կարող  իր  բացառիկ  իրավասության  հարցերի  վերաբերյալ  որոշում  ընդունելու  իրավունքը  փոխանցել  կազմակերպության  այլ  մարմնի:

7. Վերը նշված  հարցերի  վերաբերյալ  որոշումն  ընդունվում  է  կազմակերպության  բոլոր  անդամների՝  դելեգացված  ներկայացուցիչների  կեսից  ավելիի  համաձայնությամբ:

8. Համագումարի նիստերը կարող  են  անցկացվել  նաև  հեռակա  կարգով՝  էլեկտրոնային  հաղորդակցական  տեխնոլոգիաների  կիրառությամբ:

Գլուխ  7.  Խորհուրդը.

1. Խորհուրդը.

1.1.       ղեկավարում  է  կազմակերպության  աշխատանքը  համագումարների  միջև  ընկած  ժամանակ,

1.2.      պատասխանատու  է  կազմակերպության  գործունեության  համար,

1.3.      վերահսկում  է  համագումարի  կողմից  ընդունված  որոշումների  իրականացումը,

1.4.        արձակում  է  հրամաններ,  տալիս  լիազորագրեր,

1.5.      պատրաստում  է  փոփոխություններ  և  լրացումներ  կանոնադրության  վերաբերյալ  և  ներկայացնում  դրանք  համագումարի  քննարկմանը,

1.6.      կազմակերպում  է  կազմակերպության  անդամների  հաշվառումը  և  գրանցումը,

1.7.        ընդունում  է  որոշում  կազմակերպության  անդամի  ընդունվելու  և  հանվելու  վերաբերյալ,

1.8.      ստեղծում  է  իրեն  կից  հանձնաժողովներ  ու  բաժիններ,  համակարգում  և  վերահսկում  նրանց  գործունեությունը,

1.9.      ձևավորում  է  կազմակերպության  հիմնական  ռազմավարական  առաքելություններին  հարակից  առաքելություններ,

1.10.    մշակում  է  առաքելությունների  իրագործմանը  տանող  առանձին  ծրագրերը,

1.11.     որոշում  է  ընդունում  գույք  ձեռք  բերելու,  տիրապետելու,  օգտագործելու,  տնօրինելու,  այդ  թվում`  օտարելու  և  դուրս  գրելու  վերաբերյալ`  անկախ  գույքի  տեսակներից  ու  չափերից,

1.12.    որոշում  է  ընդունում  անդամների  կողմից  բողոքարկվող  հարցերի  վերաբերյալ,

1.13.    սահմանում  է  անդամավճարի  չափը  և  դրա  գանձումը  կազմակերպելու  կարգը,

1.14.    առանձին  որոշումներով  սահմանում  է  առանձնացված  ստորաբաժանումներ  և  հիմնարկներ  ստեղծելու  կարգը:

2. Վերը նշված  հարցերի  վերաբերյալ  որոշումն  ընդունվում  է  խորհրդի  անդամների  ձայների  մեծամասնությամբ:

3. Խորհրդի մեջ  են  մտնում  կազմակերպության  նախագահը  և  կազմակերպության  առաքելությունների  ղեկավարները,  ինչպես  նաև    կազմակերպության  այլ  անդամներ,  ովքեր  առաջադրվում  են  կազմակերպության  նախագահի  կողմից  և  ընտրվում  են  համագումարի  կողմից  երկու  տարի  ժամկետով:

4. Խորհրդի նիստերը  կարող  են  անցկացվել  նաև  հեռակա  կարգով՝  էլեկտրոնային  հաղորդակցական  տեխնոլոգիաների  կիրառությամբ:

Գլուխ  8.  Նախագահը.

1. Նախագահը.

1.1.   առանց  լիազորագրի  ներկայացնում  է  կազմակերպությունը  պետական  մարմիններում  և  այլ  կազմակերպություններում,

1.2.  ղեկավարում  է  խորհրդի  աշխատանքը,

1.3.  նախագահում  է  կազմակերպության  համագումար  նիստերին,

1.4.  հանդես  է  գալիս  հայտարարություններով  կազմակերպության  անունից,

1.5.  բացում  և  փակում  է  հաշիվներ  բանկում,  իրականացնում  է  գործարքներ  կազմակերպության  անունից,  բանկային  փաստաթղթերի  վրա  ունի  առաջին  ստորագրության  իրավունք,

1.6.  կնքում  է  պայմանագրեր  և  այլ  համաձայնություններ  կազմակերպության  անունից,

1.7.  ներկայացնում  է  համագումարին  խորհրդի  անդամների  թեկնածուներ:

2. Նախագահն ընտրվում  է  համագումարի  կողմից  երկու  տարի  ժամկետով:  Թեկնածուն  համարվում  է  ընտրված,  եթե  նրա  օգտին  քվեարկել  է  կազմակերպության  անդամների  կեսից  ավելին:

Գլուխ  9.  Պատվավոր  նախագահությունը.

1. Կազմակերպության կողմից  Հայաստանի  տարբեր  վարչական  շրջաններում  գործունեությունը  ծավալելու  դեպքում,  տվյալ  կոնկրետ  վարչական  շրջանի  ղեկավարն  ի  պաշտոնե  համարվում  է  պատվավոր  նախագահության  անդամ:

2. Այլ երկրներում  գործունեություն  ծավալելու  դեպքում  տվյալ  երկրի  փաստացի  ղեկավարությունը  և  կոնկրետ  վարչական  շրջանի  ղեկավարը  հանդիսանում  է  կազմակերպության  պատվավոր  նախագահության  անդամ:

3. Պատվավոր նախագահության  անդամ  են  կարող  են  լինել  Հայկական  սփյուռքի  տարբեր  կառույցների  ներկայացուցիչներ  և  այլ  անձինք՝  համաձայն  խորհրդի  որոշման:

4. Պատվավոր նախագահության  ինստիտուտի  նպատակն  է  բարձրացնել  կազմակերպության  գործունեության  արդյունավետությունը  և  ընդլայնել  համագործակցային  դաշտը:

5. Պատվավոր նախագահության  գործունեությունն  օժանդակ  բնութ  է  կրում,  կոնկրետ  չափանիշներով  ու  ժամանակային  սահմանափակումներով  չի  համակարգվում,  իսկ  պատվավոր  նախագահության  որոշումները  զուտ  խորհրդատվական  բնույթ  են  կրում:

6. Պատվավոր նախագահությունը պաստախանատվություն  չի  կրում  կազմակերպության  ծավալած  գործունեության  համար:

Գլուխ  10.  Անդամ  դառնալու  և  անդամությունից  դուրս  գալու  կարգը

1. Կազմակերպության անդամ  կարող  են  լինել  տասնութ  տարին  լրացած  ՀՀ  քաղաքացիները,  ինչպես  նաև  օտարերկրյա  կամ  քաղաքացիություն  չունեցող  այն  անձինք,  որոնք  ընդունում  են  կազմակերպության  կանոնադրությունը:

1.1.      Մինչ  տասնչորս  տարեկան  անչափահասը  կազմակերպությանը  կարող  է  անդամագրվել  իր  ցանկությամբ`  օրինական  ներկայացուցչի  դիմումի  հիման  վրա:

1.2.     Տասնչորսից  մինչև  տասնութ  տարեկան  անչափահասը,  եթե  օրենքով  սահմանված  կարգով  լրիվ  գործունակ  չի  ճանաչված,  կազմակերպությանը  կարող  է  անդամագրվել  իր  դիմումի  հիման  վրա`  օրինական  ներկայացուցչի  գրավոր  համաձայնությամբ:

2. Կազմակերպության անդամների ընդունումն  իրականացվում  է  խորհրդի  որոշմամբ`  ընդունվողի  դիմումի  համաձայն:

3. Կազմակերպության անդամներն ունեն  հավասար  իրավունքներ  և  հավասար  պարտականություններ:

4. Անձի անդամակցությունը  կազմակերպությանը  նրա  իրավունքների  և  ազատությունների  սահմանափակման  հիմք  չէ:

5. Կազմակերպության անդամակցությունը  վերանում  է  հետևյալ  դեպքերում.

5.1.     Կազմակերպությունից  կամավոր  ազատման,

5.2.    Կազմակերպությունից  հեռացման:

6. Կազմակերպության անդամակցության  կամավոր  դադարեցումը  իրականացվում  է  գրավոր  դիմումի  համաձայն:  Քաղաքացին,  որը  դուրս  է  եկել  կազմակերպությունից,  կարող  է  նորից  վերընդունվել  ընդհանուր  հիմունքներով:

7. Սույն կանոնադրության  դրույթների  խախտման  համար  կազմակերպության  անդամը  կարող  է  հանվել  նրա  կազմից,  խորհրդի  որոշմամբ:  Հանման  որոշումն  ընդունելու  համար  պետք  է  խորհրդի  անդամների  երկու  երրորդի  համաձայնությունը:

Գլուխ  11.  Անդամների  իրավունքներն  ու  պարտականությունները

1. Կազմակերպության անդամն  իրավունք  ունի.

1.1.       Ներկա  գտնվել  կազմակերպության  համագումարին  և  գործերի  կառավարմանը  կանոնադրությամբ  նախատեսված  կարգով,

1.2.      Ծանոթանալ  կազմակերպության  մարմինների  աշխատանքի  արձանագրման  մասին  փաստաթղթերին,  ստանալ  նրանց  ընդունած  որոշումների  պատճենները,

1.3.      Կազմակերպության  մարմինների  որոշումները  բողոքարկել  կազմակերպության  վերադաս  մարմիններ,

1.4.      Ղեկավար  մարմիններին  ներկայացնել  դիմումներ,  առաջարկություններ,  մասնակցել  դրանց  քննարկմանը,

1.5.      Անհրաժեշտության  դեպքում  ստանալ  տեղեկատվություն  կազմակերպության  տարբեր  ասպարեզների  վերաբերյալ,

1.6.      Կազմակերպության  մարմնի  (այդ  թվում  բարձրագույն  մարմնի)  որոշումը,  որն  ընդունվել  է  օրենքի,  կազմակերպության  կանոնադրության  կամ  վերադաս  մարմիններին  որոշումները  սահմանված  կարգի  խախտմամբ  կամ  ոտնահարել  է  կազմակերպության  կամ  կազմակերպութան  անդամի  իրավունքներն  ու  օրինական  շահերը,  կարող  է  դատական  կարգով  անվավեր  ճանաչվել  կազմակերպության  անդամի  դիմումի  հիման  վրա:  Նման  դիմում  կարող  է  տրվել  60  օրվա  ընթացքում  սկսած  այն  օրվանից,  երբ  կազմակերպության  անդամն  իմացել    է  կամ  պարտավոր  էր  իմանալ  այնպիսի  որոշման  ընդունման  մասին,  եթե  օրենքով  այլ  բան  սահմանված  չէ:

2. Կազմակերպության անդամը  պարտավոր  է.

2.1.      Հետևել  կազմակերպության  կանոնադրությանը,

2.2.     Կատարել    կազմակերպության  ղեկավար  մարմինների  որոշումները,  որոնք  ընդունվել  են  համաձայն  սույն  կանոնադրությանը,

2.3.     օժանդակել  նոր  անդամների  ներգրավմանը,

2.4.     չկատարել  կազմակերպության  հեղինակությանը  արատավորող  արարքներ:

Գլուխ  12.  Մարմինների  որոշումները  կազմակերպության  անդամների  կողմից  բողոքարկելու  կարգը

1. Կազմակերպության մարմինների  որոշումները  կարող  են  բողոքարկվել  խորհուրդ,  ինչի  առնչությամբ  7  օրացուցային  օրվա  ընթացքում  կազմակերպվում  է  խորհրդի  նիստ,  ուր  և  որոշում  է  կայացվում  բողոքի  առարկայի  վերաբերյալ:  Իսկ  խորհրդին  ուղղված  բողոքարկումը  քննարկվում  է  կազմակերպության  արտահերթ  կամ  հերթական  համագումարի  ժամանակ՝  ըստ  համապատասխան  ժամանակացույցի:

2. Բողոքները ներկայացվում  են  գրավոր  տարբերակով:

Գլուխ  13.  Կազմակերպության  իրավունքները

1. Կազմակերպությունն իրավունք  ունի`

1.1.       իրականացնել  բարեգործական  ծրագրեր,  սոցիալ-բարեգործական  նախագծեր:

1.2.      ձևավորել  սոցիալական  բիզնեսի  կանոններով  աշխատող  հաստատություններ,  ձեռնարկություններ  և  տնտեսական  գործունեություն  ծավալող  կառույցներ,  այդ  թվում  նաև  սոցիալական  խանութներ,  ծառայություններ  մատուցող  սոցիալական  կառույցներ  և  այլն:

1.3.      Օժանդակել  սկսնակ  բիզնեսի  կայացմանը,  մշակել  բիզնեսի  ռազմավարությունն  ու  մարտավարական  քայլերը:

1.4.      Ձևավորել  Համահայկական  սոցիալական  բիզնեսի  համակարգ  և  ընդհանրական  տեղեկատու՝  ծառայությունների  օբյեկտիվ  համեմատությամբ:

1.5.      Ստեղծել  կազմակերպության  անդամների,  ինչպես  նաև  թիրախային  խմբերի  սպառման  համար  տարաբնույթ  արտադրություններ  տվող  կառույցներ:

1.6.      Հիմնադրել  մարզական,  կրթական,  ժամանցային  և  այլ  բնույթի  ծառայություններ  մատուցող  կառույցներ  կազմակերպության  անդամների  և  թիրախային  խմբերի  համար:

1.7.      Համագործակցել  տարաբնույթ  առևտրային  և  ոչ  առևտրային  կազմակերպությունների  հետ  կազմակերպության  անդամների  համար  արտոնյալ  պայմաններով  ծառայություններից  օգտվելու  և  ապրանքներ  ձեռք  բերելու  նպատակով:

1.8.      Տեղեկատվություն  տարածել  իր  գործունեության  մասին,  ձևավորել  տեղեկատվական  համակարգեր`  հաղորդումներ,  լրատվական  կայքեր,  տպագիր  պարբերականներ  և  այլն:

1.9.      իրականացնել  գիտահետազոտական  աշխատանքներ,  հատկապես  հայագիտության  բնագավառում,  հասարակական  կարծիքի  բացահայտում,  շուկայի  վերլուծություն  և  մարկետինգ:

1.10.    ձևավորել  ուսուցման  կենտրոններ,  անցկացնել  սեմինարներ,  դասընթացներ,  մասնագիտական  մրցույթներ,  նպատակային  այցեր,  շրջագայություններ  և  այլ  միջոցառումներ:

1.11.     կազմակերպել  և  անցկացնել  հավաքներ:

1.12.    օրենքով  սահմանված  կարգով  ներկայացնել  ու  պաշտպանել  իր  և  իր  անդամների  իրավունքները  և  օրինական  շահերն  այլ  կազմակերպություններում,  դատարանում,  պետական  կառավարման  և  տեղական  ինքնակառավարման  մարմիններում:

1.13.    համագործակցել  ոչ  առևտրային  այլ  կազմակերպությունների,  այդ  թվում`  միջազգային  և  օտարերկրյա  ոչ  կառավարական  ոչ  առևտրային  կազմակերպությունների  հետ,  ինչպես  նաև  համակարգված  գործունեություն  ծավալելու,  ընդհանուր  շահեր  ներկայացնելու  և  պաշտպանելու  նպատակով  այդ  կազմակերպությունների  հետ  ստեղծել  միություններ  կամ  անդամակցել  նրանց  ստեղծած  միություններին`  պահպանելով  իր  ինքնուրույնությունը  և  իրավաբանական  անձի  կարգավիճակը:

1.14.    կանոնադրությամբ  սահմանված  կարգով  ստեղծել  առանձնացված  ստորաբաժանումներ`  մասնաճյուղեր  և  ներկայացուցչություններ,  ինչպես  նաև  հիմնարկներ:

1.15.    ստեղծել  առևտրային  կազմակերպություններ  կամ  մասնակից  դառնալ  այդպիսի  կազմակերպություններին:

Գլուխ  14.  Կազմակերպության    պարտականությունները    և  պատասխանատվությունը

1. Կազմակերպությունը պարտավոր  է`

1.1.       ցանկացած  ֆիզիկական  անձի  պահանջով`  ողջամիտ  ժամկետում,  բայց  ոչ  ավելի,  քան  7  օրացուցային  օրվա  ընթացքում,  նրան  հնարավորություն  տալ  ծանոթանալու  կազմակերպության  կանոնադրությանը,

1.2.      օրենքով  սահմանված  կարգով  վարել  գործավարություն  և  հաշվապահական  հաշվառում,

1.3.      վարել  իր  անդամների  հաշվառումը,

1.4.      իր  գործունեության  և  գույքի  օգտագործման  հաշվետվությունները  ներկայացնել  կազմակերպության  ժողովի  հաստատմանը  ոչ  պակաս,  քան  երկու  տարին  մեկ  անգամ`  ապահովելով  այդ  հաշվետվությունների  հրապարակայնորեն  մատչելի  լինելը,

1.5.      օրենքով  նախատեսված  դեպքերում  և  կարգով  տեղեկատվություն  ու  հաշվետվություններ  ներկայացնել  պետական  մարմիններ,

1.6.      Հայաստանի  Հանրապետության  արդարադատության  բնագավառի  պետական  կառավարման  լիազորված  մարմնի  (այսուհետ`  պետական  լիազորված  մարմին)  պատճառաբանված  պահանջով  ողջամիտ  ժամկետում  նրան  տրամադրել  կազմակերպության  բարձրագույն  և  մյուս  մարմինների  որոշումների  պատճենները,  կազմակերպության  գործունեության  մասին  այլ  փաստաթղթեր,  թույլատրել  այդ  մարմնի  ներկայացուցիչներին`  ներկա  գտնվելու  կազմակերպության  ժողովին,

1.7.      առանձնացված  ստորաբաժանում  կամ  հիմնարկ  ստեղծելու  և  կազմալուծելու  մասին  որոշումներ  ընդունելուց  հետո`  մեկամսյա  ժամկետում,  դիմել  պետական  գրանցման  մարմին`  սահմանված  կարգով  դրանք  հաշվառելու  և  հաշվառումից  հանելու  համար,

1.8.      առանց  լիազորագրի  կազմակերպությունը  ներկայացնելու  իրավունք  ունեցող  պաշտոնատար  անձի  և  (կամ)  կազմակերպության  գտնվելու  վայրի  հասցեի  փոփոխման  դեպքում,  14  օրացուցային  օրվա  ընթացքում,  պետական  գրանցման  մարմին  ուղարկել  այդ  անձի  անձնագրային  տվյալները  և  (կամ)  կազմակերպության  գտնվելու  վայրի  նոր  հասցեի  մասին  տեղեկությունները:

Գլուխ  15.  Կազմակերպության  սեփականությունը

1. Կազմակերպության սեփականությունը  գոյանում  է  անդամավճարներից,  դրամաշնորհներից,  նվիրատվություններից,  սահմանված  կարգով  իրականացված  գործունեությունից  և  օրենքով  չարգելված  այլ,  այդ  թվում`  օտարերկրյա  աղբյուրներից:

2. Կազմակերպության հիմնադիրների  և  անդամների`  սեփականության  իրավունքով  կազմակերպությանը  հանձնած,  ինչպես  նաև  այլ  աղբյուրներից  ստացված  գույքը  կազմակերպության  սեփականությունն  է:

2.1.      Կազմակերպությունն  իրեն  պատկանող  գույքը  տիրապետում,  օգտագործում  և  տնօրինում  է  իր  կանոնադրությամբ  սահմանված  նպատակների  իրականացման  համար  ու  այդ  նպատակներին  համապատասխան`  օրենքով  և  իր  կանոնադրությամբ  սահմանված  կարգով:

2.2.     Կազմակերպության  հիմնադիրներն  ու  անդամները  կազմակերպությանը  որպես  սեփականություն  հանձնած  գույքի  (ներառյալ`  անդամավճարները)  նկատմամբ  իրավունքներ  չունեն:  Նրանք  պատասխանատու  չեն  կազմակերպության  պարտավորությունների,  իսկ  կազմակերպությունը`  իր  հիմնադիրների  և  անդամների  պարտավորությունների  համար:

3. Կազմակերպության գույքը  չի  կարող  բաշխվել  նրա  հիմնադիրներին  և  անդամներին:

Գլուխ  16.  Կանոնադրության  մեջ  փոփոխություններ  և  լրացումներ  կատարելու  կարգը

1. Կազմակերպության կանոնադրության  մեջ  փոփոխություններ  և  լրացումներ  կատարելու  իրավունքը  վերապահված  է  համագումարի  որոշմանը:

Գլուխ  17.  Կազմակերպության  վերակազմակերպումը  ու  լուծարումը

1. Կազմակերպության վերակազմակերպումը  կամ  լուծարումը  կատարվում  է  նրա  բարձրագույն  մարմնի  որոշմամբ,  եթե  դրա  համար  քվեարկել  է  կազմակերպության  բոլոր  անդամների՝  դելեգացված  ներկայացուցիչների  կեսից  ավելին:

2. Կազմակերպության վերակազմակերպումը  և  լուծարումը  կարող  է  իրականացվել  նաև  ՀՀ  օրենսդրությամբ  այլ  կարգով  ու  հիմքերով:

3. Կազմակերպությունը լուծարվելու  դեպքում  պարտատերերի  պահանջները  բավարարելուց  հետո  մնացած  գույքն  ուղղվում  է  կազմակերպության  կանոնադրությամբ  նախատեսված  նպատակներին,  իսկ  դրա  անհնարինության  դեպքում  փոխանցվում  է  պետական  բյուջե: