ARARAT - ARMENIA

«Ազգային համերաշխության շարժում»

Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը քայլ առաջ կատարեց երկրում ժողովրդավարության կայացման, քաղաքացիական հասարակության ձևավորման և համազգային զարթոնքի ճանապարհին։ Հայկական թավշյա հեղափոխության այդ մեծ հաղթանակը Հայաստանի և համայն հայության զարգացման նոր շարժիչ ուժ պետք է դառնա։ Սակայն արդեն իսկ այսօր նշմարվում են ծայրահեղական մոտեցումներ ու գործողությունների կոչեր, որոնք անընդունելի են համազգային շահի տեսանկյունից։ Հասարակությունը ցնցող արտաքին ու[…]

 
Panarm

Ապրիլյան հեղափոխություն․ հետևություններ և առաջարկվող քայլեր

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի գագաթին մնալու համար 2015 թվականին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ․ Հայաստանը հռչակվեց խորհրդարանական հանրապետություն։ Սակայն 2016 թվականին ընդունված ընտրական օրենսգրքով խորհրդարանական ընտրությունների համար հաստատվեց բաց ցուցակով համամասնական համակարգ, որն իր բնույթով քողարկված մեծամասնական համակարգ էր՝ դրանից բխող բոլոր թերություններով։ Նոր ընտրակարգի պայմաններում իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն 2017 թվականի[…]

 
sevr

Վիլսոնյան սահմաններով Միացյալ Հայաստանը վաղ, թե ուշ դառնալու է իրողություն

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խնկարկում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։ 2018 թվականի ապրիլի 24-ը կրկնակի խորհրդանշական օր է․ նախօրեին՝ ապրիլի 23-ին, հայությունը հավատաց, որ միասնականության դեպքում ցանկացած փոփոխություն հասու է իրեն․ Հայաստանն առաջին քայլն արեց իրական խորհրդարանական ժողովրդավարություն ձևավորելու ճանապարհին, այս խորհրդով՝ այլևս Հայաստանում իշխանության կենտրոնացվությունը մեկ անձի ձեռքում պետք է բացառվի։[…]

 
Senate - Yerevan

Համահայկական սենատի 5 առաջարկությունները ՀՀ իշխանություններին

Երևանում հերթական փորձն  է արվում տասնամյակներով կուտակված  իրավաքաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների լուծումները գտնել   Հայաստանի Հանրապետության  բնակչության եւ հատկապես երիտասարդության կողմից քաղաքացիական անհնազանդության միջոցով: Խիստ դրական ենք համարում մեր  երիտասարդության և նոր քաղաքական սերնդի այս պոռթկումը, ինչպես  Հայաստանում, այնպես էլ  արտերկրում: Համոզված ենք, որ  քաղաքացիական անհնազանդության  պայքարը  հարկ է տեղափոխել քաղաքական հարթություն և ձևավորել[…]

 
Merzhir Serzhin

Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին («Համահայկական կոնգրես»)

Հայ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանից հրաժարվել իշխանությունից։ Սակայն որքան էլ ստվար լինեն բողոքող քաղաքացիների շարքերը, ցույցերը դատապարտված են, եթե պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը հստակ չէ։ «Համահայկական կոնգրեսը» առաջարկում է Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին։ Ինչու՞ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյան․ Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ չէ․ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը հավանությունը չի[…]

 
Armenia - Diaspora forum - Panarmenian Congress

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովներ

Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովման, Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հայտնաբերման, համախմբման և արդյունավետ կիրառման նպատակներով կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովները, որոնք Հայաստան-Սփյուռք գործակցության կարևորագույն հանգրվան են դարձել: Համաժողովներին Սփյուռքից մասնակցում են համահայկական և համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները,[…]

 
Panarmenian Congress 2014-2017

«Համահայկական կոնգրեսը» 3 տարեկան է

Օգոստոսի 11-ին լրացավ «Համահայկական կոնգրես» իրավապաշտպան-բարեգործական հասարակական կազմակերպությունը պետական գրանցման երրորդ տարին: Հետևելով իր երեք ռազմավարական առաքելություններին (հայապահպանություն, սոցիալական բիզնես, քաղաքացիական վերահսկողություն)՝ կազմակերպությունն այս տարիների ընթացքում իրականացրել է մի շարք նախագծեր. – «Փաստ լրատվական» կայք (2014-2016 թթ.), – «Փաստեր» հաղորդաշար (2015-2016 թթ.), – «Գյումրի» տեղեկատվական համակարգ (2016 թ.): Մեր ընթացիկ նախագծերն են. – «GEOPOLITICS.am» աշխարհաքաղաքական[…]

 
New jobs - Panarm

Մասնագիտական վերապատրաստման և աշխատատեղերի ստեղծման նախաձեռնություն

«Համահայկական կոնգրեսը» մշակում է «Մասնագիտական վերապատրաստման և աշխատատեղերի ստեղծման ծրագիր»: Կազմակերպվելու են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (մասնագիտական ինքնորոշում, վեբ ծրագրավորում, ընդհանուր համակարգչային հմտություններ, մարքեթինգ, գովազդ, բիզնես-պլան, լրագրություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կայուն տուրիզմ, զբոսավարություն, պատմամշակութային ժառանգություններ և այլն): Դասընթացները կարող են մշտական բնույթ կրել, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են կազմակերպվել «e-learning» տարբերակով (ինչն առավել կարևոր կլինի ֆիզիկական[…]

 
Social-Business - Panarm

Ինչով է տարբերվում սոցիալական բիզնեսը ձեռներեցության այլ տեսակներից

Սոցիալական բիզնեսը մեր «Համահայկական կոնգրես» հասարակական կազմակերպության ռազմավարական առաքելություններից մեկն է: Ինչո՞վ է տարբերվում սոցիալական բիզնեսը ձեռնարկատիրական այլ գործունեությունից. Առաջնահերթ սոցիալական բիզնեսը որևէ մեկին հարստանալու հնարավորություն չի տալիս, այլ միտված է լուծելու սոցիալական-հասարակական խնդիրներ՝ ձևավորելով էգալիտար պայմաններ: Սոցիալական բիզնեսի պայմաններում ձեռնարկատիրական եկամուտները որևէ մեկ անձ չի տնօրինում, այն հասարակական կազմակերպության ենթակայության տակ է ու կարող[…]

 
GEOPOLITICS.am panarm

«Համահայկական կոնգրեսի» նոր քաղաքագիտական-վերլուծական կայքի աշխատանքների մեկնարկը

2017 թվականի հունիսի 12-ին հայաստանյան էլեկտրոնային լրատվության ոլորտում նոր ձևաչափի «Geopolitics.am» կայքի աշխատանքների մեկնարկն է, կայքը 2016 թվականից գործող «Polit.us» վերլուծական կայքի արդիականացված, վերափոխված տարբերակն է: Կայքում հրապարակվում են քաղաքագիտական հետազոտություններ, ինֆոգրաֆիկներ, հարցումներ ինչպես նաև լրատվական վերլուծություններ, որոնք առնչվում են լոկալ, ռեգիոնալ և գլոբալ քաղաքական գործընթացներին: ԼՈԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Իրականացնելով հայաստանյան առաջատար լրատվականների մոնիտորինգ՝ ներկայացնում են կարևորագույն նորությունների մանրամասն վերլուծություններ և առկա խնդիրների հստակ[…]

 
Kiril - panarm

Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանում աղքատների համար բանկեր բացել

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը հունվարի 26-ին Պետդումայում խորհրդարանական հանդիպման ժամանակ խոսել է երկրում տիրող վարկային համակարգի մասին: Նա գործող միկրոֆինանսավորման կազմակերպությունների գործունեությունը անվանել է անբարո գազանություն, դրա փոխարեն Համայն Ռուսիո պատրիարքն կոչ է արել պատգամավորներին, Հնդկաստանի օրինակով, Ռուսաստանում էլ «աղքատների համար բանկեր» բացել: «Երբեմն մարդուն ընդամենը 200 դոլար է անհրաժեշտ իր գործը բացելու[…]

 
Panarm - Yerevan 17.07.2016

Հայի արյունն այլևս չպետք է թափվի. ազգային համերաշխության կոչ (Համահայկական կոնգրես)

Համահայկական կոնգրեսի հայտարարությունը հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Հուլիսի 17-ին Ժիրայր Սեֆիլյանի աջակցություն ցուցաբերող «Սասնա ծռեր» խմբավորումը իրենց բնորոշմամբ նախաձեռնեց «զինված ապստամբություն» (գրավվել է ոստիկանության շենք), արդյունքում կան վիրավորներ, պատանդներ և անգամ զոհ: Կազմակերպիչներն առաջնային պահանջ են դնում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որն ըստ երևույթին պետք է լինի առաջին քայլը, իսկ իրենց[…]

 
Armenia-panarm

Ազգային միասնություն ընդդեմ ագրեսորի. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն

Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և ոսոխի դեմ միասնաբար պայքարելու համար «Համահայկական կոնգրեսը» հանդես է գալիս «Ազգային միասնության» նախաձեռնությամբ: Այսօր ավելին քան երբևէ անհրաժեշտ է ցուցաբերել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունը. գործել համատեղ, փոխլրացված և նպատակային:  Արցախյան սահմանն անսասան կմնա, եթե զինվորի թիկունքին կանգած հայ ժողովուրդը միասնական լինի, դրա համար անհրաժեշտ է. ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Ամենակարևոր խնդիրն է[…]