Վիլսոնյան սահմաններով Միացյալ Հայաստանը վաղ, թե ուշ դառնալու է իրողություն

sevr

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խնկարկում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։

2018 թվականի ապրիլի 24-ը կրկնակի խորհրդանշական օր է․ նախօրեին՝ ապրիլի 23-ին, հայությունը հավատաց, որ միասնականության դեպքում ցանկացած փոփոխություն հասու է իրեն․ Հայաստանն առաջին քայլն արեց իրական խորհրդարանական ժողովրդավարություն ձևավորելու ճանապարհին, այս խորհրդով՝ այլևս Հայաստանում իշխանության կենտրոնացվությունը մեկ անձի ձեռքում պետք է բացառվի։

Վերափոխված Հայաստանն պետք է փարոս դառնա հայոց պահանջատիրության բարձրացման և արդարացի հատուցման համար։ Հայաստանի և Սփյուռքի միասնականությամբ հայ ժողովուրդը միջազգային հանրությունից ոչ միայն պահանջելու է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, այլև գործուն քայլերով հասնելու է պատմական արդարության վերականգմանը․ Սևրի պայմանագրով հաստատված և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված Միացյալ Հայաստանը վաղ, թե ուշ դառնալու է իրողություն։

Հայ ժողովրդի պայքարը նոր է սկսվում, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու և մեր ազգային ինձերին հասնելու համար մեզ պետք է կամք, կորով, խոհեմություն և միասնականություն. միայն հզոր Հայաստանը կարող է պարտադրել ողջ աշխարհին հաշվի նստելու իր հետ։ Վստահ ենք, որ հայ ժողովուրդը լուսավոր ապագա է ունենալու և ստանձնելու է աստվածային նախախնամությամբ իրեն վերապահված հատուկ դերը։

Ապրիլի 24-ը հետայսու ոչ միայն անմեղ զոհերի ոգեկոչման օրն է, այլև միասնական հայության գալիք հաղթանակների օրը։

Համահայկական կոնգրես

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *