Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին («Համահայկական կոնգրես»)

Merzhir Serzhin

Հայ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանից հրաժարվել իշխանությունից։ Սակայն որքան էլ ստվար լինեն բողոքող քաղաքացիների շարքերը, ցույցերը դատապարտված են, եթե պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը հստակ չէ։

«Համահայկական կոնգրեսը» առաջարկում է Սերժ Սարգսյանի գերիշխանությունից Հայաստանն ազատագրելու ուղին։

Ինչու՞ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյան

  • Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ չէ․ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը հավանությունը չի տալիս նրա պաշտոնավարմանը։
  • Սերժ Սարգսյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը խաբեության ճանապարհով։ 2014 թվականին հայտարարելով, որ այլևս երբեք չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին՝ դրժել է իր խոստումը։
  • Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները քաղաքական մանիպուլյացիա էին՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով խորհրդարանական կառավարման ձևի անվան տակ բացարձակ մեծամասնական ընտրակարգի հաստատման համար։

Ինչպե՞ս պետք է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին

  • Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի ցույցերը պետք է համակարգվեն ցանցային մեխանիզմով, պետք է գործեն լոկալ համակարգող կենտրոններ՝ ընդհանուր մարտավարության շրջանակներում։
  • Համակարգող կենտրոններին կարող է անդամակցել ցանկացած քաղաքացի, սակայն բոլոր որոշումները պետք է ընդունվեն քննարկումների ճանապարհով, որպեսզի իշխանությունները չկարողանան իրենց գործակալներին ներմուծել ցանցի մեջ և ազդել պայքարի ընթացքի վրա։
  • Հայկական սփյուռքն ի աջակցություն ցուցարարների կարող է երթեր ու ցույցեր անցկացնել Սփյուռքի տարբեր բնակավայրերում։
  • Ցուցարարները պետք է աջակցություն ստանան՝ անհրաժեշտ պարագաներ, սնունդ, գումար և այլն, որոնք հնարավոր կլինի փոխանցել համակարգող կենտրոնների պատասխանատուների միջոցով։

Ի՞նչ է պետք պահանջել իշխանություններից․

  • Սերժ Սարգսյանը, եթե անգամ հրաժարվի վարչապետի պաշտոնից, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, փաստացիորեն կշարունակի ղեկավարել երկիրը։ Պետք է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ, ինչպես նաև ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ։
  • Պետք է ձևավորվի ազգային ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, կարճ ժամանակահատվածում վերանայվի «Ընտրական օրենսգիրքը», որից պետք է բացառվի խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակով ընտրակարգը։
  • Պետք է հայտարարվեն ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
  • Ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները պետք է նախապատրաստեն ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ կձևավորվի իրական խորհրդարանական հանրապետություն, իսկ Ազգային ժողովը կունենա երկու պալատ՝ վերին պալատում ներկայացված կլինի սփյուռքը։

Նշված կետերը կարող են խմբագրվել և ավելացվել նոր դրույթներով։

«Համահայկական կոնգրես» նախագահ Արմեն Բադալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *