«Համահայկական կոնգրեսը» 3 տարեկան է

Panarmenian Congress 2014-2017Օգոստոսի 11-ին լրացավ «Համահայկական կոնգրես» իրավապաշտպան-բարեգործական հասարակական կազմակերպությունը պետական գրանցման երրորդ տարին:

Հետևելով իր երեք ռազմավարական առաքելություններին (հայապահպանություն, սոցիալական բիզնես, քաղաքացիական վերահսկողություն)՝ կազմակերպությունն այս տարիների ընթացքում իրականացրել է մի շարք նախագծեր.

– «Փաստ լրատվական» կայք (2014-2016 թթ.),

– «Փաստեր» հաղորդաշար (2015-2016 թթ.),

– «Գյումրի» տեղեկատվական համակարգ (2016 թ.):

Մեր ընթացիկ նախագծերն են.

– «GEOPOLITICS.am» աշխարհաքաղաքական հետազոտությունների և լրատվական վերլուծությունների կայքը,

– Երիտասարդական նախաձեռնությունների պորտալը:

Նախատեսվող ծրագրերն են.

– «SmartExpert» (վեբ ծրագրավորում, ինտերնետային մարքեթինգ),

– «ԳՅՈւՄՐԻ.info» (քաղաքի ու մարզի տեղեկատու),

– Պրակտիկ քաղաքագիտության ու վերլուծական լրագրության ակադեմիա:

Առաջիկայում պլանավորում ենք հիմնել արտադրական և ծառայություններ մատուցող սոցիալական բիզնեսներ:

Ռազմավարական առաքելությունների կարևորմամբ «Համահայկական կոնգրեսը» պատրաստակամություն է հայտնում համագործակցելու  անհատների, կազմակերպությունների և այլ կառույցների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *