Ինչով է տարբերվում սոցիալական բիզնեսը ձեռներեցության այլ տեսակներից

Social-Business - Panarm

Սոցիալական բիզնեսը մեր «Համահայկական կոնգրես» հասարակական կազմակերպության ռազմավարական առաքելություններից մեկն է:

Ինչո՞վ է տարբերվում սոցիալական բիզնեսը ձեռնարկատիրական այլ գործունեությունից.

Առաջնահերթ սոցիալական բիզնեսը որևէ մեկին հարստանալու հնարավորություն չի տալիս, այլ միտված է լուծելու սոցիալական-հասարակական խնդիրներ՝ ձևավորելով էգալիտար պայմաններ:

Սոցիալական բիզնեսի պայմաններում ձեռնարկատիրական եկամուտները որևէ մեկ անձ չի տնօրինում, այն հասարակական կազմակերպության ենթակայության տակ է ու կարող է ծառայել միայն սոցիալական նպատակների (նոր աշխատատեղերի ստեղծումից մինչև սոցիալական նախաձեռնություններ) համար:

Սոցիալական բիզնեսն ամբողջությամբ թափանցիկ է (սկսած գնումների գործընթացից մինչև աշխատանքի ընդունում), ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել առկա միջոցների անհիմն վատնումից ու յուրացումներից: Սրանով է պայմանավորված, որ նախքան բուն սոցիալական բիզնես նախագծերի իրականացումը մենք ձեռնարկել են քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ձևավորում:

Ինչու՞ ընտրել սոցիալական բիզնեսը ձեռնարկատիրության այլ տեսակների փոխարեն.

Սոցիալական բիզնեսն ավելին է քանի ձեռնարկատիրական այլ տեսակները, այն իր մեջ կրում է բարեգործության տարրեր՝ միտված է լուծելու որևէ հասարակական խնդիր: Ամենակարևորը այն ինքնաբավ բարեգործության մոդել է, որն հնարավորություն է տալիս ապահովելու հարատև գործուն մեխանիզմ հասարակությունն ավելի լավը դարձնելու համար: Մենք առաջնորդվում ենք էգալիտար հասարակարգի կառուցման տեսլականով, որում սոցիալականը բիզնեսը պետք է դառնա տնտեսվարման հիմնական միջոցը՝ դուրս գտնվելով վայրի մրցակցության տրամաբանությունից: Սոցիալական բիզնեսը լավագույն միջոցն է արժեքավոր հասարակական բարիք ստեղծելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *