«Համահայկական կոնգրեսի» նոր քաղաքագիտական-վերլուծական կայքի աշխատանքների մեկնարկը

GEOPOLITICS.am panarm2017 թվականի հունիսի 12-ին հայաստանյան էլեկտրոնային լրատվության ոլորտում նոր ձևաչափի «Geopolitics.am» կայքի աշխատանքների մեկնարկն է, կայքը 2016 թվականից գործող «Polit.us» վերլուծական կայքի արդիականացված, վերափոխված տարբերակն է:

Կայքում հրապարակվում են քաղաքագիտական հետազոտություններ, ինֆոգրաֆիկներ, հարցումներ ինչպես նաև լրատվական վերլուծություններ, որոնք առնչվում են լոկալ, ռեգիոնալ և գլոբալ քաղաքական գործընթացներին:

ԼՈԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

Իրականացնելով հայաստանյան առաջատար լրատվականների մոնիտորինգ՝ ներկայացնում են կարևորագույն նորությունների մանրամասն վերլուծություններ և առկա խնդիրների հստակ թիրախավորում:

ՌԵԳԻՈՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

Ուսումնասիրելով տարածաշրջանի առանցքային քաղաքական զարգացումները՝ ցույց ենք տալիս դրանց  նշանակությունը Հայաստանի ու Արցախի համար: Հավաստի փաստերի հրապարակմամբ փորձելու ենք չեզոքացնել ադրբեջանական ու թուրքական ապատեղեկատվության ազդեցությունը հայ հանրության շրջանում:

ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

Ներկայացնելով միջազգային հեղինակավոր լրատվական գործակալությունների հրապարակումները՝ պարզաբանելու ենք աշխարհաքաղաքական գործընթացների դերն ու առնչությունը Հայաստանին ու Սփյուռքին, այդ համատեքստում ուրվագծելու ենք մեր երկրի արտաքին քաղաքականության պետականակենտրոն կողմնորոշումը:


Կայքի խմբագրությունը պատրաստակամ է համագործակցել անհատների ու կազմակերպությունների հետ նշված դրույթների կարևորմամբ:

GEOPOLITICS.am — ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *