Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանում աղքատների համար բանկեր բացել

Kiril - panarm

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը հունվարի 26-ին Պետդումայում խորհրդարանական հանդիպման ժամանակ խոսել է երկրում տիրող վարկային համակարգի մասին: Նա գործող միկրոֆինանսավորման կազմակերպությունների գործունեությունը անվանել է անբարո գազանություն, դրա փոխարեն Համայն Ռուսիո պատրիարքն կոչ է արել պատգամավորներին, Հնդկաստանի օրինակով, Ռուսաստանում էլ «աղքատների համար բանկեր» բացել:

«Երբեմն մարդուն ընդամենը 200 դոլար է անհրաժեշտ իր գործը բացելու համար: Գտնվեց մարդ (Հնդկաստանում – խմբ.), աղքատների համար բանկային հիանալի համակարգ ստեղծեց՝ առանց այդ խելահեղ տոկոսների, առանց մարդկանց ստրկացման», – նշել է պատրիարք Կիրիլը:

2006 թվականին բանգլադեշյան բիզնեսմեն Մուհամմադ Յունուսը խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ Գրամին բանկի (Grameen Bank) հիմքով  միկրոֆինանսավորման համակարգ ձևավորելու համար: Յունուսը շրջանառության մեջ դրեց «սոցիալական բիզնես» հասկացությունը,  նշենք, որ Հայաստանում ևս կան կազմակերպություններ, որոնք այդ գործունեությունն ընդունել են որպես ռազմավարական նպատակ:

Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը հայտնեց, որ «աղքատների համար բանկ» հիմնելու գաղափարը բարձր է գնահատվել այն բոլոր անձանց կողմից, ում հետ ինքը քննարկել է այդ հարցը: Պատրիարքը կոչ արեց խորհրդականներին ընդունելու նոր օրենքներ, որոնք կսահմանափակեն Ռուսաստանում միկրոֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, որոնց կողմից տրամադրվող միջոցները շատ բարձր տոկոսադրույքներով ու հաճախ պարտապանները հարկադրված են լինում վաճառել իրենց ունեցվածքը պարտքերը փակելու համար:

Նշենք, որ 2016 թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկի որոշմամբ ավելի քան 1700 նման կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է, իսկ միտումները շարունակվում են նաև 2017 թվականին: Սակայն միկրոֆինանսական կազմակերպությունների գործունեության նկատմամբ արգելք չեն կարող սահմանել, քանի որ արդյունքում կաճի պահանջարկը անօրինական վաշխառուների ծառայությունների նկատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *