Նորակառույց թաղամասը վերածվում է ավերակների. անբարեխիղճ շինարարության արդյունքները (տեսանյութ)

Փաստեր. Արմեն Բադալյանի հետ

Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար պետական ֆինանսավորմամբ ամենամեծ ծրագրի Մուշ 2 թաղամասի կառուցումն էր, որի համար հատկացվել էր շուրջ 100 մլն դոլար, սակայն որքանով էին այդ միջոցներն արդյունավետ օգտագործվել:

2010 թվականին շահագործման հանձնվեց 1056 բնակարան (22 շենք), իսկ 2012 թվականին՝ 1756 բնակարան (38 շենք): Մնացյալ օթևանների համար ևս պետք է կառուցվեին նոր բնակարաններ, սակայն տեսնելով անբարեխիղճ շինարարության արդյունքները՝ քաղաքացիները հրաժարվեցին դրանից՝ նախընտրելով ստանալ բնակարանի գնման վկայականներ:

Մուշ 2-ը՝ որպես նորակառույց թաղամաս պետք է նվազագույն խնդիրներ ունենար՝ ի համեմատություն այլ թաղամասերի, սակայն իրականում պատկերն անմխիթարական է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *