Նոր ընտրական համակարգի սպառնալիքներն ու հնարավորությունները (տեսանյութ)


Փաստեր. Արմեն Բադալյանի հետ.

Ազգային ժողովը ապրիլի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, որը ենթադրում է 100 տոկոս համամասնական համակարգի ներդրում, սակայն բաց ցուցակների մեխանիզմով: Ընդդիմության համար սա ցանկալի չէ այն հիմնավորմամբ, որ նոր ընտրակարգն ավելի մոտ է մեծամասնականին, ինչը գործուն լծակ է իշխող կուսակցության համար: Տարամեկնության պատճառ է դարձել նաև խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորմանը պահանջը, երբ կոալիցիա կազմելու հնարավորություն է տրված ոչ ավելին քան 3 քաղաքական ուժ, երբ ձայների 50 տոկոսը ստացած կուսակցությանը տրվելու է բոնուս հավելյալ մանդատներ, երբ կարող է նախաձեռնվել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ՝  54 տոկոս մեծամասնություն ձևավորելու համար: Հանրապետության խոշոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները ևս ձևավորվելու են կուսակցական ընտրապայքարով:

Որքանո՞վ է այս մեխանիզմն արդյունավետ, ի՞նչ դիրքորոշում ունեն կուսակցությունների ներկայացուցիչները, պաշտոնյաները, քաղաքացիները: Դիտե՛ք նոր ընտրակարգի սպառնալիքների ու հնարավորությունների մասին …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *