Արցախյան քառօրյա պատերազմի դասերը. հակամարտության լուծման ուղին

Փաստեր. Արմեն Բադալյանի հետ.

Միջազգային հանրության համար հստակ հասկանալի է, որ ապրիլյան քառօրյա առճակատումն ամբողջությամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորում էր, սակայն հասկանալի է նաև, որ լայնամասշտաբ պատերազմը բացառված է: 1988-1994 թթ. պատերազմն իրական դաս էր Բաքվի համար, երբ թշնամին ռազմի դաշտի քառապատիկ առավելություն ուներ, սակայն հնգապատիկ ավելի կորուստներ տվեց,  և դուրս շպրտվեց գրեթե ողջ Լեռնային Ղարաբաղից, իսկ այժմ նոր պատերազմը կարող է ազդարարել Ադրբեջան պետության գոյության ավարտը:

Ապրիլյան արկածախնդրության նպատակները լրիվ այլ էին. Ալիևը լուծում է իր կլանի լեգիտիմության հարցը: Մի՞թե պետությունը պատերազմ կսանձազերծի, երբ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է. չէ՞ որ պատերազմը հսկայական միջոցներ է պահանջում, մինչդեռ Ադրբեջանը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Այսպես՝ 2015 թ. սկզբին 1 դոլարն արժեր 0,78 մանատ, իսկ այսօր 1,53 մանատ, այսինքն 1 տարում ադրբեջանական արժույթը կրկնակի արժեզրկվել է, ինչը ենթադրում է, որ սովորական ադրբեջանցին սկսել է կրկնակի ավելի վատ ապրել: Մեկ տարի առաջ Ադրբեջանի ոսկու և արտարժութային պահուստները կազմում էին 14 մլրդ դոլար, այսօր կրճատվել է, մինչև 5 մլրդ դոլար: Ավելին՝ ադրբեջանական զինուժի համար ռազմական ծախսերը 2016 թվականին կրճատվել են 400 մլն դոլարով՝ մինչև 1,2 մլրդ դոլար: Միթե այս տվյալներից հետո կարելի է ենթադրել, որ այդ պետությունը պատրաստվում է լայնածավալ պատերազմ սկսել: Ալիևի սցենարը պարզ էր. երկրի ներքին խնդիրներից բնակչությանը շեղելու համար պետք էր կյանքի կոչել լայնածավալ գործողությունների իմիտացիա, որոշակի դիրքեր գրավելու դեպքում Ալիևը կհերոսացվեր, իսկ եթե հաջողվեր հայության շրջանում խուճապ առաջացնել, ապա դրանից կփորձեին օգտվել ավելի մեծ տարածքների տիրելու համար:

Ո՞րն է հակամարտության լուծման ուղին. ի՞նչ պետք է անի Հայաստանը նոր ագրեսիա թույլ չտալու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *