Ազգային միասնություն ընդդեմ ագրեսորի. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն

Armenia-panarm

Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և ոսոխի դեմ միասնաբար պայքարելու համար «Համահայկական կոնգրեսը» հանդես է գալիս «Ազգային միասնության» նախաձեռնությամբ: Այսօր ավելին քան երբևէ անհրաժեշտ է ցուցաբերել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունը. գործել համատեղ, փոխլրացված և նպատակային: 

Արցախյան սահմանն անսասան կմնա, եթե զինվորի թիկունքին կանգած հայ ժողովուրդը միասնական լինի, դրա համար անհրաժեշտ է.


ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ.

Ամենակարևոր խնդիրն է հավաստի տեղեկատվության ապահովումն է, որպեսզի թշնամին չկարողանա ապատեղեկատվության տարածմամբ՝ անհիմն անհանգստություններ, խուճապ առաջացնել: Դրա համար պետք է միայն ու միայն վստահելի աղբյուրներից տեղեկություններ ստանալ, հուսալի են հայկական հեռուստատեսությունները, ռադիոընկերությունները, տպագիր մամուլը, իսկ համացանցի առումով մասնավորապես՝

Պաշտոնական գերատեսչություններ. Լրատվական կայքեր. Վերլուծական կայքեր.
ՀՀ նախագահ (president.am) Artsakhpress.am Razm.info
ՀՀ ԱԳՆ (mfa.am) Armenpress.am Times.am
ՀՀ ՊՆ (mil.am) News.am Civilnet.am
ԼՂՀ նախագահ (president.nkr.am) 1in.am Panarm.info
ԼՂՀ ԱԳՆ (nkr.am) Tert.am Galatv.am
ԼՂՀ ՊՆ (nkrmil.am) Yerkir.am և այլն Asbarez.com և այլն:

Եթե անգամ ադրբեջանական հաքերային հարձակումների պատճառով որևէ կայք չի աշխատում, հավաստի պաշտոնական տեղեկատվության աղբյուր է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի էջերը սոցիալական ցանցերում  (https://www.facebook.com/arcrun, https://twitter.com/arcrunmod):

Խնդրանք և պահանջ  ողջ հայությանը չստուգված տեղեկատվություն մի տարածեք, ադրբեջանական կայքերի տեղեկությունները տառացիորեն մի թարգմանեք, քանի որ դրանցում պարունակում են կոնկրետ քարոզչական ձևակերպումներ: Եթե ձեզ հասու է որևէ տեղեկատվություն, ապա այն հրապարակայնացնելուց առաջ փորձեք կապ հաստատել պատասխանատու անձանց հետ, այնուհետ միայն անհրաժեշտության դեպքում եղած ինֆորմացիան տարածեք:


ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ.

Հայկական զինված ուժերն իրենց առջև դրված պարտականությունները փայլուն իրականացնում են, սակայն մեր մարտիկները պետք է զգան իրենց թիկունքում ողջ հայ ժողովրդի զորակցությունը:

Դրա համար անհրաժեշտ է հանդես գալ հասարակական նախաձեռնություններով՝ պահպանելով մշտական կապը տարածքային զինկոմիսարիատների հետ. խոսքը վերաբերում է ոչ միայն բանակի համալրմանը, այլև կոնկրետ պահանջարկներին, գուցե զինվորներին ինչ-որ բան է անհրաժեշտ, որը օպերատիվ կերպով պետք է կազմակերպել ու հասցնել իրենց:


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները ևս մեծ անելիք ունեն. իրենց երկրներում անհրաժեշտ է կազմակերպել երթեր, ցույցեր («Ագրեսոր Ադրբեջան» կարգախոսով) և պահանջել իրենց իշխանությունների դատապարտող արձագանքները:

Սա վերաբերում է մասնավորապես Ռուսաստանի (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ և այլն), Միացյալ Նահանգների (Վաշինգտոն, Կալիֆորնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Իլինոյս, Տեքսաս և այլն), Ֆրանսիայի (Փարիզ, Մարսել, Լիոն և այլն), Իրանի (Թեհրան, Սպահան, Թավրիզ և այլն), Վրաստանի (Թբիլիսի, Քութաիսի, Ջավախք և այլն), Լիբանանի, Արգենտինայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Կանադայի, Ավստրալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Իսրայելի, Ուրուգվայի և այլ երկրների հայությանը: Իսկ մասնավորապես մահմեդական երկրներում հայկական սփյուռքը կրկնակի անելիք ունի՝ ցույց տալու նաև, որ Ադրբեջանն ամենևին էլ մահմեդական արժեհամակարգ կրող երկիր չէ, նրան որևէ ձևով պետք չէ աջակցել: Այսպիսի գործողություններով մենք պետք է ի ցույց դնենք մեր ազգային միասնականությունը և հարկադրենք ողջ աշխարհին հաշվի նստել մեզ հետ:


Ներկա իրավիճակում պետք է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները ու հանդես գալ միասնական ճակատով. ավելին քան երբևէ տեղին է չարենցյալ ձևակերպումը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *