Քաղաքացիական վերահսկողություն

«Քաղաքացիական վերահսկողություն»  ռազմավարական  առաքելության  առանցքային  նպատակն  է    Հայաստանում  բարձրացնել  իշխանական  մարմինների  գործունեության  արդյունավետությունը,  ձևավորել  պատասխանատու  քաղաքացիական  մշակույթ,  ձևավորել  կայացած  քաղաքացիական  հասարակություն,  օժանդակել  ժողովրդավարության  և  մարդու  իրավունքների  կայացմանը:  Իսկ  Սփյուռքում  համաձայն  միջազգային  իրավունքի  նորմերի  և  մարդու  իրավունքների  սկզբունքների  ապահովել  հայության  իրավունքների  պաշտպանությունը:

«Համահայկական կոնգրես»  ՀԿ կանոնադրություն. Գլուխ 4.4

Հասարակական ցանկացած նախաձեռնության արդյունավետ գործունեության ապահովման համար կարևորագույն պայման է վերահսկողության համակարգի գործառնությունը: Մենք ներկայացնում ենք խնդիրները, առաջարկում ենք լուծումներ, սակայն դրանով չեն ավարտվում մեր գործառույթները, մենք նաև վերահսկում ենք կոնկրետ կառույցի իրականացրած աշխատանքների նկատմամբ: Սակայն վերահսկողության ամբողջականության ապահովման համար ներկայացնում ենք ծառայություններ մատուցող կառույցների գործունեության համեմատություն: Համեմատության և վերահսկողության միջոցով մենք հնարավորություն ենք ստանում բարելավելու պետական ու մասնավոր մի շարք ոլորտների աշխատանքը:

Պետական հաստատությունների ծառայությունների վերահսկողություն. Ներկայացվում են պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հիմքերը և լիազորությունների չափը, ինչպես նաև դրանց կողմից մատուցվող ծառայությունների մանրամասնությունները: Նման տեղեկատվությունն առավելապես հնարավորություն կտա խուսափել տարատեսակ չարաշահումներից, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել: Այս բնույթի տեղեկատվության հրապարակումը նպատակն է ունենալ տեղեկացված քաղաքացի ու պատասխանատու պետական ինստիտուտներ:

Մասնավոր կազմակերպությունների ծառայությունների համեմատություն. Պետական հաստատություններից բացի շատ հաճախ քաղաքացիները բախվում են չարաշահումների նաև մասնավոր կազմակերպություններում: Մենք ներկայացնում ենք նման կազմակերպությունների գործունեության հիմքերը և առաջարկվող ծառայությունների մանրամասնությունները  (առավելություններ, թերություններ, խնդիրներ, բարեփոխումներ և այլն): Մենք համեմատականներ ենք անցկացնելու նույնական ծառայություններ մատուցող կառույցների ու կոնկրետ ծառայությունների միջև: Այս տեղեկատվության նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալու արդյունավետ կողմնորոշման մեջ: Իսկ ծառայություններ մատուցող կազմակերպությունը մեր նկատառումների հիմքով կկարողանան բարելավել իրենց աշխատանքի արդյունքները: