Հայապահպանություն

«Հայապահպանություն» ռազմավարական  առաքելության  առանցքային  նպատակն  է  հայկական  ինքնության  ամրապնդումն  ու  պահպանումը,  հայոց  ավանդույթների,  նյութական  և  հոգևոր  արժեքների  պահպանումն  ու  զարգացումը,  հայոց  լեզվի,  հայոց  պատմության,  հայկական  մշակույթի  պահպանությունն  ու  զարգացումը,  ինչպես  նաև  Հայաստան-Սփյուռք  կապի  ամրապնդումը,  Հայոց  ցեղասպանության  ու  Արցախի  անկախության    միջազգային  ճանաչումը,  հայոց  պետականության  հզորացումը  և  համահայկական  շահերի  իրագործումը  Հայաստանում  և  այլ  երկրներում:

«Համահայկական կոնգրես»  ՀԿ կանոնադրություն. Գլուխ 4.2 

«Հայապահպանություն» ռազմավարական նպատակը միտված է ապահովել հայկական ազգային ինքնության և արժեքների (հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի, արվեստի, գրականության), պահպանությունը, տարածումն ու զարգացում, ինչպես նաև «Հայաստան — Սփյուռք» կապի ամրապնդումը, իսկ որպես գերնպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը ու Հայ դատի պահանջատիրությունը:

«Հայաստան — Սփյուռք» կապի ամրապնդումը միտված է ապահովել Հայկական սփյուռքի ազգամշակութային ինքնության պահպանումը տարբեր միջոցներով՝ նախաձեռնելով Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրեր, հիմնելով հաստատություններ՝ մշակութային խմբակներ, գիտական կենտրոններ և այլն: Տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական համայնքների ազդեցությունն ու ներուժ օգտագործել Հայաստանի միջազգային ներգրավվածությունը բարձրացնելու համար:

Այս ռազմավարական ուղղության մեջ մարտավարական քայլեր.

  • Հայագիտության զարգացումը
  • Հայորդի կողմից առաջ քաշված նախաձեռնությունների իրագործումը,
  • Հայկական մշակույթի, արվեստի գործերի ստեղծմանն ու տարածմանը հովանավորությունը,
  • Պաշտպան կանգնել հայության իրավունքներին Հայաստանում և Սփյուռքում,
  • Համակարգել համահայկական կարևորագույն խնդիրների՝ Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաշխաւհային ճանաչման և այլ հիմնահարցերի իրագործմանն ուղղված միջոցառումներ և այլն: